Ցորենի համաշխարհային պաշարները կբավականացնի մինչև 18 շաբաթ. ՏԱՍՍ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Աշխարհում ցորենի պաշարները 2022-2023 թվականների գյուղատնտեսական տարվա վերջի դրությամբ կբավականացնեն 18 շաբաթ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով գյուղատնտեսության հարցերն ուսումնասիրող «Սովեկոն» ընկերության կանխատեսմանը։

«2022-2023 թվականների վերջում ցորենի կանխատեսվող համաշխարհային պաշարները պետք է ընդգրկեն համաշխարհային սպառման մոտավորապես 18 շաբաթ: Սա զգալիորեն գերազանցում է 2007-2008 թվականների 11 շաբաթվա ռեկորդային ցածր ցուցանիշը»,- նշում են վերլուծաբանները:

Հացահատիկ արտահանողների միության խորհրդի նախագահ Էդուարդ Զերնինը իրավիճակը բացատրել է նրանով, որ հացահատիկ մատակարարող ռուսական շատ ընկերություններ չունեն բավարար կապիտալ և տրանսպորտ։ Դրա պատճառով ձեռնարկությունները կտրված են հացահատիկի համաշխարհային շուկայից։

Այնուամենայնիվ, Զեռնինի հաշվարկներով, մինչև հուլիսի 1-ը համաշխարհային շուկան կստանա 2-3 մլն տոննա ռուսական հացահատիկ։

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության ղեկավար Դմիտրի Պատրուշևը նախօրեին ասել էր, որ Ռուսաստանում այս տարի ակնկալում են հացահատիկի ռեկորդային բերք, որը կգերազանցի նախորդ տարվա մակարդակը և կմոտենա առավելագույնին։

Նրա խոսքով՝ 2021 թվականին Ռուսաստանը հավաքել է 120 միլիոն տոննա հացահատիկ, այդ թվում՝ գրեթե 76 միլիոն տոննա ցորեն։ Ռեկորդը պատկանում է 2017 թվականին, երբ բերքը կազմել է 135 մլն տոննա, իսկ ցորենը՝ 86 մլն տոննա։