Արցախի հայությունը ԱՄԲՈՂՋՈՎԻՆ օկուպացիայի տակ է ու գտնվում է գերու կարգավիճակում․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

1

Կեղծ ու շատ վտանգավոր թեզ է ներմուծվել մեր տեղեկատվական դաշտ, այն է` Արցախի տարածքի 80%-ը կորսված/օկուպացված է:

Իրականում Արցախի 100%-ն է օկուպացված: Սա հստակ գիտակցել է պետք:

Էդ 20%-ը ձևական են պահել, իբր թե հայերի հսկողության տակ, որպեսզի մեզ անընդհատ դրանով սպառնան:

Արցախի հայությունը ԱՄԲՈՂՋՈՎԻՆ օկուպացիայի տակ է ու գտնվում է գերու կարգավիճակում:

Ինչպես Բաքվում պահվող գերիներին է հակառակորդը որպես զսպաշապիկ օգտագործել, այդպես էլ Ստեփանակերտում պահվողներին են շահագործում:

Արթուր Դանիելյան