Պուտինը չեղարկել է զինվորական պայմանագիր կնքելու տարիքային շեմը

Մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով չեղարկվում է զինվորական ծառայության առաջին պայմանագիրը կնքելու տարիքային շեմը։ Փաստաթուղթը հրապարակվել է մայիսի 28-ին իրավական տեղեկատվության պորտալում, հաղորդում է Fontanka-ն։

Փաստաթղթում նշվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Նախկինում պայմանագիր կարող էին կնքել Ռուսաստանի 18-40 տարեկան քաղաքացիները եւ 18-30 տարեկան օտարերկրացիները։