ԵՄ-ից Ուկրաինա ուղարկվող զենքը կարող է հայտնվել հանցավոր խմբավորումների ձեռքում. Եվրոպոլ

Մանրամասներ

Եվրոպական ոստիկանական գործակալությունը (Եվրոպոլ) անհանգստացած է, որ ԵՄ երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող զենքերն ապագայում կարող են հայտնվել սխալ մարդկանց մոտ։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 28-ին հայտարարել է Եվրոպոլի տնօրեն Քեթրին դե Բոլը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։

«Մի օր պատերազմը կավարտվի: Մենք ցանկանում ենք կանխել նույն իրավիճակի կրկնությունը, ինչ 30 տարի առաջ Բալկանյան պատերազմի ժամանակ: Այդ օրերի զենքերը մինչ օրս օգտագործվում են հանցավոր խմբերի կողմից», – ասաց նա:

Դե Բոլն ասել է, որ Եվրոպոլը նախատեսում է ստեղծել միջազգային աշխատանքային խումբ՝ հանցագործների ձեռքում զենքի հայտնվելը կանխելու ռազմավարություն մշակելու համար, և ուշադիր հետևում է ԵՄ-ից Ուկրաինա և հակառակ ուղղությամբ հայտնի ծայրահեղականների գործունեությանն ու տեղաշարժերին: