Ռուս պատգամավորը Թուրքիային մեղադրել է Մոսկվայի նկատմամբ երկերեսանի քաղաքականություն վարելու մեջ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Ռուս պատգամավոր Եվգենի Պոպովը ռուսական «Россия» հեռուստատեսության եթերով խոսել է Ուկրաինայի նկատմամբ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ համատեքստում ռուս պատգամավորը նշել է, որ մի կողմից Թուրքիան հարվածային տեսակի «Bayraktar» ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային, մյուս կողմից էլ Անկարան ամեն ինչ անում է, որպեսզի խթանի ռուս զբոսաշրջիկների հանգիստը Թուրքիայում:

«Մի կողմից Bayraktar-ներ են ուղարկում, մյուս կողմից թույլատրում ռուս զբոսաշրջիկներին Թուրքիայում օգտվել «Мир» քարտային վճարային համակարգից: Այդպես չի կարող լինել»,-ասել է պատգամավորը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ ուշագրավ մեկնաբանություններ է արել ռուս լրագրող Աննա Շաֆրանը: Ըստ նրա՝ Էրդողանը փորձառու, խորամանկ, քաղաքական գործիչ է, որը կարևորում է առաջին հերթին Թուրքիայի շահը և իրականում Ռուսաստանի նկատմամբ վարում է երկերեսանի քաղաքականություն: