Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Մանրամասներ

ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին հայտնում է Դատական-տեղեկատվական համակարգը։

Գեւորգ Վոլոդյայի Պետրոսյանը մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու եւ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու մեջ։

Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։