Բայդենի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել հեռահար հրթիռային համակարգեր․ CNN

Մանրամասներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել զենքի նոր խմբաքանակ՝ ներառյալ ժամանակակից բազմակի արձակման հեռահար հրթիռային համակարգերը (MLRS): Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, նախագահ Վլադիմիր Զելենսկին և ուկրաինացի այլ քաղաքական գործիչներ խոսել են նման զենքի անհրաժեշտության մասին։ Նրանց կարծիքով՝ հենց այս համակարգերը կարող են փոխել «պատերազմի ընթացքը»։

Բայդենի վարչակազմը հակված է (MLRS – խմբ.) համակարգեր տրամադրելուն՝ որպես Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնված փաթեթի մաս, որի մասին կարող է հայտարարվել արդեն հաջորդ շաբաթ», հայտնում է CNN-ը։

Ուկրաինայի կողմից պահանջվող մեկ այլ համակարգ է HIMARS հրետանային հրթիռային համակարգը, որը կարող է կրակել նույն տեսակի զինամթերքից, ինչ MLRS-ը: Ամերիկյան այս զենքերը գերազանցում են ռուսական նման համակարգերը հեռահարությամբ ու ճշգրտությամբ։