Պուտինն Անդրանիկ Գասպարյանին ազգային հերոսի կոչում է շնորհել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անդրանիկ Գասպարյանին շնորհել է Ռուսաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը՝ Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության ժամանակ ցուցաբերած սխրանքի համար։

Այս մասին հայտնել է Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը, գրում է vesti-omsk.ru-ն։

«Առափնյա պաշտպանության առանձին բրիգադի հրամանատար Անդրանիկ Գասպարյանը իրեն վստահված ստորաբաժանման հետ միասին կարողացել է գրավել Խերսոնի շրջանում գետի վրայով անցնող կամուրջը։

Հրամանատարի բրիգադը 3 օր շրջապատված լինելով հակառակորդի ուժերի կողմից և ենթարկվելով օդային զանգվածային հարվածների ու հրետակոծությունների՝ թույլ չի տվել հակառակորդին ճեղքել գիծը։ Նրանք հետ են մղել 9 հարձակում և ոչնչացրել Ուկրաինայի զինված ուժերի 23 զրահամեքենա։ Արդյունքում տղաները պահել են կամուրջը և կանխել հակառակորդի ուժի տեղափոխումը»,-ասվում է ռուսական բանակի քաջարի հայորդու մասին տարածած հաղորդագրության մեջ։

Բուրկովի խոսքով, Անդրանիկ Գասպարյանը շարունակում է կատարել իր մարտական պարտքը։

«Մեր ժամանակների նման  հերոսների մասին պետք է անպայման պատմենք մատաղ սերնդին։ Առաջիկայում Անդրևսկու անվան դպրոցում, որն ավարտել է Գասպարյանը, կտեղադրվի հուշատախտակ»,-նշել է նահանգապետը։