Դոնեցկի ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Կրասնի Լիմանի նկատմամբ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» (ԴԺՀ) ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել հանրապետության հյուսիսում գտնվող Կրամատորսկի շրջանի Կրասնի Լիման քաղաքի նկատմամբ։ Այս մասին ուրբաթ հայտնել է ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը, նշում է ՏԱՍՍ-ը։

«2022 թվականի մայիսի 27-ի դրությամբ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զորքերը ՌԴ ԶՈւ կրակային աջակցությամբ ազատագրել և լիակատար վերահսկողություն են հաստատել 220 բնակավայրի նկատմամբ, այդ թվում՝ Կրասնի Լիմանի», -  ասվում է ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբի Telegram ալիքում։