Ուկրաինայում պատերազմը կարող էր դադարեցվել, եթե «այս աշխարհի հզորները սիրախաղ չանեին Ռուսաստանի հետ».  Զելենսկի

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող էր դադարեցվել, եթե «այս աշխարհի հզորները սիրախաղ չանեին Ռուսաստանի հետ», գրում է pravda.com.ua-ն։

«Իրադարձությունների աղետալի զարգացումը դեռ կարող է կասեցվել, եթե աշխարհն Ուկրաինայի իրավիճակին վերաբերվի որպես իր իրավիճակի։ Եթե տերությունները ոչ թե սիրախաղ անեին Ռուսաստանի հետ, այլ իսկապես ճնշում գործադրեին պատերազմն ավարտելու համար»,- ասել է նա։

Զելենսկին հիշեցրել է, որ Եվրամիությունը «արդեն մի քանի շաբաթ է» չի կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթի շուրջ։

«Քանի շաբաթ է աշխարհը չի համարձակվում արգելափակել ռուսական բանկային համակարգը»,- նշել է նախագահը։ Նա նաև հավելել է, որ Ուկրաինան երկար ժամանակ պայքարում է, որպեսզի իրեն «տրամադրեն բոլոր այն զենքերը, որոնք անհրաժեշտ են մարտերի բնույթը փոխելու և ավելի արագ և վստահորեն շարժվելու, օկուպանտներին վտարելու համար»։