Մեծ Բրիտանիան առաջարկել է նոր քաղաքական, տնտեսական և ռազմական դաշինք ստեղծել՝ որպես այլընտրանք Եվրամիությանը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է նոր քաղաքական, տնտեսական և ռազմական դաշինք ստեղծել՝ որպես այլընտրանք Եվրամիությանը: Այս մասին հայտնել է Corriere della Sera թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ Մեծ Բրիտանիայի hովանու ներքո առաջարկվող միությունը կներառի Ուկրաինան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան. ավելի ուշ, վարչապետի մտահղացմամբ, Թուրքիան նույնպես կարող է միանալ այսպես կոչված Եվրոպական համագործակցությանը։

Աղբյուրների համաձայն՝ բրիտանական նախաձեռնությունը նախատեսված է այն պետությունների համար, որոնք բուռն են վերաբերվում իրենց ազգային ինքնիշխանությանը, հավատարիմ են տնտեսության մեջ լիբերալ հայացքներին և դեմ են Մոսկվայի քաղաքականությանը։

Ջոնսոնն առաջինն իր գաղափարը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 9-ին Կիևում կայացած հանդիպման ժամանակ։ Corriere della Sera-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Կիևը հստակ դիրքորոշում չի հայտնել բրիտանական նախաձեռնության վերաբերյալ՝ չմերժելով կամ աջակցելով այն։ Ըստ հրապարակման՝ Զելենսկին կարող է ավելի լուրջ վերաբերվել Ջոնսոնի առաջարկին, եթե Եվրամիությունը հավանություն չտա Ուկրաինայի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն հունիսի 23-24-ին դաշինքի առաջնորդների հանդիպման ժամանակ։