Ադրբեջանի նպատակն է՝ ստանալ Արցախը, բացել «Զանգեզուրի միջանցքը», մխրճվել հայկական տարածք և վերահսկողության տակ վերցնել մեր ճանապարհները․ Բագրատյան

Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է:

Բացառվում է, որ առանց կողմերի՝ Փաշինյանի և Ալիևի հետ համաձայնության, Շառլ Միշելն այդ հայտարարությունը հրապարակեր:

  • Բրյուսելյան հանդիպումից հետո Ալիևը նախ իր երկրի հանրությանը տեղեկատվություն տրամադրեց, ապա Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասաց՝ ամեն ինչ լուծեցինք, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Եթե  Ալիևը ստում էր, թող Փաշինյանը հերքեր անձամբ, թող ասեր, թե միջանցքի հարց չի եղել, և Ալիևը ստում էր:
  • Նիկոլն իր կրուտիտի տրամաբանությամբ հույս ուներ Բրյուսելից շատ բան ստանալ, մինչդեռ Բրյուսելից շատ ավելի քիչ ստացավ, քան Մոսկվան էր մեզ առաջարկում:
  • Եվրոպան կողմ է, որ Արցախի հարցը լուծվի, բայց Եվրոպան կողմնակալ է, իրենց կարծիքով՝ եթե Արցախի հարցը լուծվի Հայաստանի օգտին, ի վերջո, կստացվի Ռուսաստանի օգտին:
  • Բացի Թուրքիայից, այս տարածաշրջանում կենսական շահ ունի միայն Ռուսաստանի Դաշնությունը, Արևմուտքն այս տարածաշրջանում կենսական շահ չունի:
  • Ադրբեջանի նպատակն է՝ ստանալ Արցախը, բացել «Զանգեզուրի միջանցքը» և այսպիսով մխրճվել հայկական տարածք, վերահսկողության տակ վերցնել մեր ճանապարհները:
  • Թուրքիայի նպատակն է՝ վերացնել Հայաստանի զգալի մասը և որպես անկլավ՝ թողնել մի փոքր հատված:
  • Իսկ Հայաստանի շահ չկա, կա միայն մեկ հոգու անձնական շահ՝ Փաշինյանի շահ, այսինքն՝ ինչպես անել, որ երկար մնա իշխանության:
  • Քաղաքացին պիտի հասկանա, որ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյանի պայմանավորվածություններն Ալիևի հետ խորացնում են Հայաստանի խնդիրները և ստեղծում են գոյատևման լրջագույն խնդիրներ:
  • Հայաստանը պետք է ունենա տնտեսության զարգացման սուվերեն ֆոնդ, բայց միջազգային կազմակերպությունները դեմ են դրան:
  • Անկանխիկ առևտրային գործարքներ անելու համար զեղչերի հետհաշվարկ պետք է անել տարեվերջին, և ոչ միայն՝ կենսաթոշակառուների, այլև բոլորի համար, այլապես դա կոռուպցիա է:
  • Քաղաքացիների անհարմարության հաշվին բանկերին լավություն են անում:
  • Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամեն ինչ անում է բանկերի և ցանցային խոշոր խանութների համար:
  • Հայաստանի տնտեսությունը ֆինանսաօլիգարխիկ է. օլիգարխիան Հայաստանում բացարձակ ծաղկման է հասել Փաշինյանի օրոք:
  • Այսօր Հայաստանում կոռուպցիան մտցրել են օրենքների մեջ:
  • Հայաստանի ֆոնդային բորսայի ավելի քան 65 տոկոսը Վարշավայի ֆոնդային բորսային  վաճառելու գործարքը հակառուսական, հակաչինական, հակաիրանական է:
  • Այսօր պետք է փրկել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը. Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը երկիրը դրել են վտանգի տակ:

Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում