ՆԱՏՕ-ն Ռուսաստանին այլևս գործընկեր չի համարում. Ստոլտենբերգ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը, որը դաշինքը կքննարկի հունիսին Մադրիդի գագաթնաժողովում, Ռուսաստանին չի դիտարկի որպես ռազմավարական գործընկեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ռազմավարական հայեցակարգը ՆԱՏՕ-ի ամենակարևոր փաստաթուղթն է՝ Վաշինգտոնի պայմանագրից հետո, վերջին ռազմավարական հայեցակարգը համաձայնեցվել է 2010 թվականին։ Դրանից հետո աշխարհը արմատապես փոխվել է, և դա պետք է արտացոլվի նոր ռազմավարական հայեցակարգում։ Օրինակ՝ ներկայիս ռազմավարության մեջ մենք Ռուսաստանին անվանում ենք ռազմավարական գործընկեր»,- ասել է Ստոլտենբերգը։