Նրանք, ովքեր Mercedes 600-ներ են վարել, կշարունակեն վարել դրանք. Շքեղ ապրանքները կշարունակեն ներմուծվել Ռուսաստան. Պուտին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Ռուսները, որոնք օգտվել են լյուքս դասի ապրանքներից, կարող են շարունակել դրանք ստանալ դրսից, նրանք, ովքեր վարել են Mercedes 600-ներ, կշարունակեն վարել դրանք։ Դրանում վստահություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հինգշաբթի տեսակապով ելույթ ունենալով Եվրասիական առաջին տնտեսական համաժողովում։ 

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնությունից արտասահմանյան որոշ ընկերությունների հեռանալու ֆոնին սկզբունքորեն ոչինչ չի փոխվի, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իսկ նրանք, ովքեր կցանկանան ինչ-որ լյուքս դասի ապրանքներ, «լաքշերի» ներմուծել, դա կարող են անել, բայց դա նրանց համար մի քիչ թանկ կարժենա։ Բայց սրանք այն մարդիկ են, որոնք այսպես, թե այնպես Mercedes 600-ներ էին վարում։ Եվ կշարունակեն վարել, վստահեցնում եմ ձեզ, կբերեն ցանկացած տեղից, ցանկացած երկրից»,- ասել է Պուտինը։