Պարեկը ծառայության ավտոմեքենայով սգո սրահների մոտ տապալել է բետոնե էլեկտրասյունը․ ՖՈՏՈ

Մանրամասներ

Այսօր՝ ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկ՝ 31-ամյա Պարույր Բաբայանը իր վարած Skoda Octavia մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան հին խճուղում՝ սգո սրահների ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնակման տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ էլեկտրասյունը, որի վրա եղել են 6000 վոլտ էլեկտրալարեր, տապալվել է և փակել ճանապարհը։ Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։