Ռուսաստանի Դաշնությունը ԱՄՆ գանձապետարանից լիցենզիայի բացակայության դեպքում, որը թույլ է տալիս արտաքին պետական պարտքի գծով վճարումներ կատարել դոլարով, այն կսպասարկի ռուբլով, ըստ Լրագրի՝ հայտնել են ՌԴ ֆինանսների նախարարությունից։
Ավելի վաղ OFAC-ը (ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների կիրառման բաժինը) հայտարարել էր, որ լիցենզիան, որը թույլ է տալիս մինչև մայիսի 25-ը գանձապետարանի և Ռուսաստանի բանկի պարտքային պարտավորությունների գծով վճարումներ ստանալու համար անհրաժեշտ գործարքները, չեն երկարաձգվի։
ԱՄՆ գանձապետարանի որոշումը՝ հրաժարվելու երկարաձգել ներդրողների համար ՌԴ պետական պարտքի դիմաց վճարումներ ստանալու լիցենզիան, հիմնականում խախտում է օտարերկրյա ներդրողների իրավունքները ռուսական պարտքային գործիքներում և խաթարում վստահությունը արևմտյան ֆինանսական ենթակառուցվածքի նկատմամբ, ասվում է ՌԴ գանձապետարանի հայտարարության մեջ։
0Comments