ԱԳ նախարարի տեղակալը հրաժարվեց ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմի մեջ

Ուղիղ միացում | LIVE

Այս շենքում մեկը կա՞, որ կարող է ասել այն նախադասությունը, որ Ադրբեջանը երբեք չի կարող լինել Ադբեջանի կազմում։ Այն, ինչի շուրջ Փաշինյանը համաձայնության է եկել, պարզապես դավաճանություն է հայ ազգի նկատմամբ։ Ինքը հիմա անպայման պիտի կորի, պիտի գնա, որպեսզի այս երկիրը ի վերջո չընկնի այն փոսը, որը ինքը փորել է։ Այս մասին քիչ առաջ դիմելով ԱԳՆ փոխնախարար Մնացական Սաֆարյանին ասացին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, որոնք մտել են փոխնախարարի աշխատասենյակ, իսկ դրսում քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է։

Նշենք, որ փոխնախարարը չհրաժարվեց Արցախի տարբերանշանից ու այն փակցրեց իր հագուստին։

«Ի՞նչ է, Ձեզ արգելված է ասել այն նախադասությունը, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եթե արգելված չէ, բա ինչու չեք ասում, ի՞նչ է կատարվում, չենք հասկանում»,- ասացին պատգամավորները՝ կրկին դիմելով փոխնախարարին, վերջինս սակայն չարձագանքեց ընդդիմադիրների ձևակերպումներին։

«Ժողովուրդ ջան, ինքներդ եք տեսնում, որ ԱԳՆ-ում հրաժարվում են ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս շենքում հրաժարվում են ասել նաև, որ իրենք դեմ են Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողի իջեցմանը»,- հավելեցին պատգամավորները։