Զելենսկին ասել է, որ իր սպանության դեպքում Ուկրաինայի իշխանությունները ծրագիր ունեն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ուկրաինայի իշխանությունները նախագահի հնարավոր սպանության դեպքում մի քանի տարբերակներ են կազմել։ Այս մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Դավոսում տեսակապի միջոցով ելույթում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մեր օրենսդրությամբ պետությունը կառավարող կա, մենք նախապատրաստվել ենք, բաժանվել՝ ես, վարչապետն ու խորհրդարանի ղեկավարը։ Մենք ունենք խորհրդարանական-նախագահական հանրապետություն: Մենք հասկանում էինք, որ եթե կորուստ լինի, պատրաստ կլինենք այս գործընթացին։ Մենք նախարարների կաբինետը բաժանեցինք երկու մասի, որպեսզի երկիրը պաշտպանված լինի նույնիսկ նման արդյունքների դեպքում»,-ասել է Զելենսկին:

Զելենսկին չի ասել, թե ինչ կանեն իշխանությունները իր սպանության դեպքում, սակայն նշել է, որ նման վտանգ կա։