Լեհաստանը ողջունում է ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Լեհաստանը` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ԵՄ աջակցությամբ։

«Ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ պայման է հարաբերությունների կարգավորման եւ համապարփակ խաղաղության համաձայնագրի պատրաստման համար։ 

Մենք պատրաստ ենք աջակցել Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական եւ բարգավաճ ապագան ապահովելու ջանքերին»,-ասվում է ԵԱՀԿ-ումԼեհաստանի նախագահության Twitter-ի էջում: