Եվրոպան մեր անօդաչուներն անվանում է Ղարաբաղյան պատերազմում անմեղ մարդկանց սպանելու մեքենաներ, իսկ Ուկրաինայում դրանց մասին երգեր են ստեղծում. Էրդողան

Մանրամասներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեղադրել է Եվրոպային իր երկրի նկատմամբ երկակի ստանդատների կիրառման համար, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մեր անօդաչու սարքերը, որոնց ձեռքբերումների մասին երգեր են ստեղծում Ուկրաինայում, նրանք անվանում էին Ղարաբաղյան պատերազմում անմեղ մարդկանց սպանելու մեքենաներ։ Նրանք, ովքեր այսօր բարձր են գնահատում Թուրքիայի ներդրումը ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ, անխնա քննադատում էին մեր երկիրը Լիբիայում և Սիրիայում մեր ձեռնարկած քայլերի համար։ Թուրքիան 40 տարվա ընթացքում չի տեսել այն աջակցությունը, որն ակնկալում էր իր դաշնակիցներից՝ ո՛չ իր պաշտպանական կարիքները բավարարելու, ո՛չ իր օրինական անդրսահմանային գործողություններում, ո՛չ ահաբեկչության դեմ պայքարում»,- հավելել է նա։