Ռուսաստանի ռազմական գործողությանն աջակցող քաղաքացիների ակտիվները կբռնագրավվեն. Զելենսկին օրենք է ստորագրել

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը նախատեսում է բռնագրավել այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք աջակցում են ռուսական հատուկ ռազմական գործողությանը։

«Վլադիմիր Զելենսկին ստորագրել է «Ֆիզիկական անձանց ակտիվների հետ կապված պատժամիջոցների արդյունավետության բարձրացման մասին Ուկրաինայի որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որը Գերագույն Ռադան հաստատել է 2022 թվականի մայիսի 12-ին»,- ասվում է պետության ղեկավարի թելեգրամյան ալիքում։ 

«Պատժամիջոցների ենթարկված անձանց ակտիվների բացահայտման և բռնագրավման ընթացակարգն արագ և արդյունավետ կերպով կլրացնի ուկրաինական բյուջեն՝ ի հաշիվ թշնամիների», - մեջբերում է Ուկրաինայի ղեկավարի խոսքերը Զելենսկու գրասենյակը։