Վաշինգտոնը պատրաստ է ռազմական մասնակցություն ունենալ Թայվանի պաշտպանությանը, եթե այնտեղ ներխուժում լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ ունեցած հանդիպումիցղ հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։
ԱՄՆ նախագահը հաստատական պատասխան է տվել լրագրողի համապատասխան հարցին, մանրամասնելով, որ դա հենց այն հանձնառությունն է, որը ստանձնել է Միացյալ Նահանգները։
«Մենք կշարունակենք հավատարիմ մնալ խաղաղության եւ անվտանգության աջակցությանը Թայվանի նեղուցում եւ մտադիր ենք անել այնպես, որ ստատուս-քվոն չփոխվի միակողմանի կերպով»,- ասել է Բայդենը։
0Comments