Նյու Յորքում արտակարգ դրություն է սահմանվել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հրամանագիր է ստորագրել քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ պայմանավորված երեխաների համար կաթնախառնուրդի պակասով։ Դրանց մատակարարման հետ կապված խնդիրներ նկատվում են ամբողջ երկրում, ԱՄՆ-ում կաթնախառնուրդի պակասը գնահատվում է շուկայի կարիքների ավելի քան 40%-ը։

Որպես Նյու Յորքի քաղաքապետի գործադիր հրամանի մաս՝ Սպառողների և աշխատողների պաշտպանության քաղաքային վարչությունը լիազորված է կանխելու մանկական կաթնախառնուրդի գների աճը: Ադամսն ընդգծել է, որ դա թույլ կտա միջոցներ ձեռնարկել մանրածախ առևտրով զաղվող ցանկացածի դեմ, որը «ցանկանում է օգտվել այս ճգնաժամից»:

Դեֆիցիտն առաջացել է այն բանից հետո, երբ փակվել է ԱՄՆ-ում մանկական կաթնախառնուրդի խոշորագույն մատակարարներից մեկի՝ Abbott-ի արտադրական գիծը: Ընկերության արտադրանքի մեջ հայտնաբերվել են ախտածին բակտերիաներ, որոնք դարձել են երկու երեխայի մահվան պատճառ։ Այժմ Եվրոպայից շտապ երկիր են առաքվում կաթնախառնուրդներ, տեղափոխմանը ներգրավվել է ԱՄՆ ռազմատրանսպորտային ավիացիան։