ՌԴ ռազմական հատուկ օպերացիայի 89-րդ օրը. Վերջին տեղեկություններն Ուկրաինայից

Մանրամասներ

1

Այսօր Ուկրաինայում Ռուսաստանի կողմից անցկացվող ռազմական հատուկ գործողությունների 89-րդ օրն է:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը տեղեկացնում է, որ Ռուսաստանը ջանքերը կենտրոնացրել է Սեվերոդոնեցկի ուղղությամբ, ինչպես նաև մտադիր է կրկին փորձել հարձակվել Սլավյանսկի վրա հյուսիսից՝ Իզյում քաղաքից:

Գրոհի փորձ է ձեռնարկվել ճանապարհին գտնվող Դովգենկոյե գյուղի վրա, սակայն՝ անհաջող:

Արևելյան ճակատի հարավային ուղղությամբ՝ Դոնեցկի շրջանում, նկատվում է ակտիվության նվազում: Խերսոնի և Նիկոլաևի մարզերի ճակատում ակտիվ հարձակողական գործողություններ չկան, սակայն կրակոցները շարունակվում են: Մեկ օրում արևելյան ճակատում ոչնչացվել է 6 տանկ, 10 այլ զրահամեքենաներ, մեկ Սու-25 ինքնաթիռ և մեկ անօդաչու, իսկ Ժիտոմիրի մարզում խոցվել է 4 թևավոր հրթիռ:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ուկրաինացի զինվորականներին մեղադրում է հրետակոծության հետևանքով Խերսոնի մոտ խաղաղ բնակիչների մահվան մեջ: Նշվում է, որ Բելոզեռկա գյուղում զոհվել է 2 մարդ, մոտ 10-ը՝ վիրավորվել: