Ռուսները չեն կարողանա ընդհատել մեր մատակարարումները Ուկրաինա. Սպիտակ տուն

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ թեև Ռուսաստանը փորձում է հարվածել տրանսպորտային ուղիներին և Ուկրաինային մատակարարվող զենքի առանձին խմբաքանակներին, այն դեռևս չի կարող լրջորեն խոչընդոտել այդ մատակարարումները, գրում է BBC-ն։

«Մենք ունենք Ուկրաինային սպառազինությունների մատակարարման դիվերսիֆիկացված և հուսալի շղթա», ասել է Սալիվանը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով արևմտյան զենքի բեռնափոխադրումներին հրթիռային հարվածներ հասցնելու վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունների մասին հարցին։