Գերագույն ռադայում Զելենսկուն դիմավորել են ծափահարություններով

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ելույթ է ունեցել  Գերագույն ռադայում, որտեղ նրան դեպի ամբիոն ճանապարհել են ծափահարություններով։

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Զելենսկին Ռադային ներկայացրել է Լեհաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին` երկրների միջև սահմանների անցումը պարզեցնելու վերաբերյալ։

«Մենք հարազատներ ենք։ Մեր միջև սահմաններ կամ արգելքներ չպետք է լինեն։ Ուկրաինացի և լեհ ժողովուրդները երկար ժամանակ է չեն կիսում սահմանները։ Ուստի մենք որոշեցինք մոտ ապագայում դա վերածել համապատասխան երկկողմանի համաձայնագրի»,- ասել է նա։

Ելույթում Զելենսկին նաև նշել է, որ ինքը հավատում է, որ ուկրաինացի և լեհ ժողովուրդները շուտով կհավաքվեն մեկ մեծ սեղանի շուրջ՝ միմյանց հետ հաց կիսելու․«Կկիսվեք հաղթանակի համով։ Եվ ձեր և մեր ազատության կենացը կբարձրացնենք։ Առանց ազատ Ուկրաինայի չի կարող լինել ազատ Լեհաստան. պատմաբանները վիճում են, թե ով է եղել այս արտահայտության հեղինակը։ Մենք լուծել ենք վեճը. Այդպիսին է ուկրաինացի և լեհ ժողովուրդների կամքը։
Շնորհակալություն եղբայրներ։ Միասին և մինչև վերջ»։