Գեղարքունիքի և Կոտայքի մարզի մի քանի քաղաքներում ձյուն է տեղում

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։

Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ և Մարտունի, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։