Հունաստանը ռուսական մազութի արտահանման նոր հանգույց է դառնում

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Ռուսական մազութի առաքումները Հունաստանի օֆշորներ ռեկորդային մակարդակի են հասել ապրիլին, քանի որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները ստիպել են թրեյդերներին նոր ուղիներ փնտրել ռուսական նավթի արտահանման համար նավից նավ (STS) բեռնումներով, հաղորդում է Reuters-ը: 

Ռուսական նավթի եւ նավթամթերքի առեւտուրն առայժմ օրինական է, քանի որ Եվրամիությանը չի հաջողվել համաձայնության գալ վեցերորդ պատժամիջոցների փաթեթի շուրջ, որը ներառում է նավթի ներմուծման էմբարգո, սակայն Ռուսաստանի դեմ բանկային եւ այլ ֆինանսական պատժամիջոցները բարդացրել են գործընթացը:

Refinitiv-ի տվյալներով՝ ռուսաստանյան մազութի մատակարարումները Հունաստան ապրիլին հասել են գրեթե 0,9 միլիոն տոննայի՝ մոտ երկու անգամ ավելի, քան մարտին էր։