Այս պատերազմը պետք է լինի վերջինը Ռուսաստանի համար և ավարտվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմամբ. Երմակ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Ներկայիս պատերազմը պետք է լինի վերջինը Ռուսաստանի համար և ավարտվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնմամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Chatham House վերլուծական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Ներկայիս պատերազմը պետք է լինի վերջինը Ռուսաստանի համար: Այն պետք է ավարտվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնմամբ: Այսինքն` մեր հաղթանակով: Մեր ընդհանուր հաղթանակը քաղաքակիրթ աշխարհի հետ: Ի վերջո, այսօր Ուկրաինան պաշտպանում է ոչ միայն ինքն իրեն: Ուկրաինային օգնությունը միջոց է վերացնելու արժեքային քաղաքականության և ռեալպոլիտիկի միջև հակասությունը», ասել է Երմակը։

Նա ընդգծեց, որ սա միայն բարոյական ընտրության խնդիր չէ, այն նաև ներդրում է եվրոպական և համաշխարհային անվտանգության մեջ։ «Հետևաբար, թույլ տվեք վերափոխել Չեստերթոնի հայտարարությունը. մի խուսափեք մասնակցել ցանկապատի կառուցմանը, երբ գիտեք, թե դա ինչի համար է: Եվ դուք գիտեք: Այն պետք է բաղկացած լինի չորս մասից: Առաջինը զենքն է Ուկրաինայի համար: Երկրորդը պատժամիջոցների ճնշման շարունակությունն ու ուժեղացումը Երրորդը՝ փոխհատուցման մեխանիզմների և տնտեսական աջակցության ստեղծումը, չորրորդը երաշխիքների հուսալի համակարգի կառուցումն է»,- ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարը։