ՌԴ և ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերը հեռախոսազրույց են ունեցել

Մանրամասներ

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ գլխավոր շտաբի պետ Մարկ Միլիի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ​​ասվում է հաղորդագրության մեջ։

Սա Գերասիմովի և Միլիի առաջին զրույցն է Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմից հետո։