Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի հեռահար հրետանի, անօդաչու թռչող սարքեր և հականավային հրթիռներ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո Բորիս Ջոնսոնը թվիթերում գրել է. «Ես նախագահին տեղեկացրեցի Ուկրաինայի պաշտպանությանը տրամադրվող աջակցության մասին, ներառյալ հեռահար հրետանին, «ափ-նավ» հրթիռները և անօդաչու սարքերը: Սա մեր լրացուցիչ ռազմական օգնության փաթեթի մի մասն է Ուկրաինային, 1,3 մլրդ ֆունտ ստեռլինգի չափով»։
0Comments