Հենց դրանից էլ բխելու է Արցախի կարգավիճակը․ Արմեն Գրիգորյան

Մանրամասներ

«Արցախում գտնվող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն և իրավունքների պաշտպանություն։ Հենց դրանից էլ բխելու է Արցախի կարգավիճակը։ Եվ մենք այս օրակարգով ենք գնում բանակցությունների»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ հայկական կողմի մոտեցումն այն է, որ երկու փաթեթները՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել ու դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օարկարգի շուրջ։ «Մենք այս հարցը Բրյուսելում բարձրացրել ենք, և մեր տեսածն ընդհանուր այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ պետք է առաջ շարժվենք։ Բայց վերջին շրջանում նաև կան հրապարակային հայտարարություններ այս մասով։ Մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի խաղաղության օրակարգի շուրջ գալու ենք ընդհանուր հայտարարի, որովհետև խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինի։ Այն երկկողմ պետք է լինի, և այդ տրամաբանության մեջ պետք է ներառել երկու կողմերի աջարկությունների փաթեթը»,- հավելեց Արմեն Գրիգորյանը։