Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Մանրամասներ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները, Ուկրաինայում պատերազմը, իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին թուրք նախարարը լրագրողներին ասել է Բլինկենի բանակցություններից հետո։

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են  ակտիվացնել խորհրդակցությունները մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ: