Ոստիկանությունն արդեն պետք է ՊՆ-ին փոխանցած լիներ ընդդիմության հավաքներին մասնակցող տղամարդկանց ցուցակը, որ ներգրավվեն ՀՀ ԶՈՒ հավաքներում․ Քոչարյան

Մանրամասներ

Բազմաթիվ քաղաքական գործիչների որդիներն անհայտ պատճառներով լքել են Հայաստանը՝ չկատարելով իրենց պարտավորությունները երկրի հանդեպ։

Այս մասին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանությունն արդեն ՊՆ-ին պետք է փոխանցած լիներ ընդդիմության ակցիաներին մասնակցող տղամարդկանց ցուցակը։

«Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր կարող են ներգրավվել ՀՀ զինված ուժերի ուսումնամարզական հավաքներում»,- ասել է Քոչարյանը։