Երևանում բախվել են երկու Toyota․ Երկուսի վարորդներն էլ կին են

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Բարգատունյաց-Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Corolla-ն ու Toyota Highlinder մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով հղի կին է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում 1-ին գումարտակի 3-րդ վաշտի տեսուչներ Էմիլ Իսկանդարյանն ու Գոռ Սուքիասյանը։  Բախման հետևանքով Toyota Highlnder-ը բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակիրին (светофор) և տապալել այն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում