Ռուսական բանակը հրաման է ստացել անցնել պաշտպանության. Արեստովիչ. քարտեզ

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ ռուսական զորքերը սկսել են անցնել պաշտպանության, գրում են ուկրաինական զլմ-ները։

«Բոլոր ուղղություններով ռուսական զորքերը հիմա ստացել են մոտավորապես նույն հրամանը, սա բաց աղբյուրներից է, այստեղ ոչ մի գաղտնիք չկա, դա ուղղակի ակնհայտ է նրանց գործողություններից՝ գրավել դիրքեր, որոնք հարմար են պաշտպանության անցնելու համար», ասել է Արեստովիչը։

Նրա խոսքով, ռուսները փորձում են հասնել այնպիսի տարածքներ, որոնք հարմար է պաշտպանել՝ բնակավայրեր, բլուրներ և բնական սահմաններ, ինչպիսիք են գետերն ու ձորերը: Զորքերի մի մասը շարունակում է առաջխաղացումը, իսկ մնացածը «նրանց թիկունքում արդեն փորփրում են»։

«Կարելի է ճշգրիտ ասել, որ ռուսական բանակը սկսել է պաշտպանական գործողությունների անցնել ամբողջ հատվածում՝ Խերսոնից մինչև Խարկով: Միակ տեղը, որտեղ դեռ դա չեն անում, Իզյումի և Լուգանսկի ուղղություններն են։ – ասաց Արեստովիչը։

ա