Ես էլ կարամ լինեմ վարչապետ, ի՞նչ ա եղել որ, տաս հատ Ալիև լինի՝ բանակցեմ. Տիգրան Արզաքանցյան․ Տեսանյութ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Ես էլ կարամ լինեմ վարչապետ, ի՞նչ ա եղել որ, տասը հատ Ալիև լինի՝ բանակցեմ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ներկայումս Հայաստանը ոչ մի կերպ չպետք է գնա խաղաղության պայմանագրի, քանի դեռ մեր գերիները Բաքվում են, և քանի դեռ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի տարածքներում։

Ըստ մեր զրուցակցի՝ մենք պետք է շեշտը դնենք տնտեսության և հատկապես գյուղատնտեսության վրա, քանի որ առանց հզոր տնտեսության և արտադրության պետություն չի կարող լինել։