Միխայիլ Գալուստյանն ու «Բլեստյաշիե» խումբը միասին են արթնանում, բայց միասին չեն քնում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Շոումեն Միխայիլ Գալուստյանը, որն արդեն մի քանի տարի է՝ հանդես է գալիս Super Ժորիկի կերպարով, նկարահնավել է կրկին վերամիավորված «Բլեստյաշիե» խմբի տեսահոլովակում։ Կոմպոզիցիան ստացել է «Другая» անվանումը։

Խումբը ներկայացրել է նոր կազմին, ուր վերադարձել են Նադյա Ռուչկան եւ Քսենիա Նովիկովան։ Երգչուհիները ժամանակին լքել էին խումբը հանուն ընտանիքի։

«Իմ աչքերը չեն բավարարում։ Տղամարդը նայում է աղջկա աչքերին, բայց մի քիչ ավելի ցածր է մտածում»,- «Մոսկովսկի կոմսոմոլեցի» հետ զրույցում խոստովանել է Գալուստյանը։ Միայն թե նա չի բավարարվել այս համարձակ խոստովանությամբ․

«Ես ամեն օր նրանց համար քաբաբ եմ պատրաստում, ամեն օր կարկանդակ եմ տանում։ Մենք միասին ենք արթնանում, բայց միասին չենք քնում»։