Ռուսաստանի ծրագիրը խափանվել է, Ուկրաինան կարող է հաղթել. ՆԱՏՕ

Մանրամասներ

Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա չի զարգանում այնպես, ինչպես ծրագրել էր Կրեմլը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Նրանց չհաջողվեց գրավել Կիևը։ Նրանք հեռանում են Խարկովից, և նրանց լայնածավալ հարձակումը Դոնբասում կանգ է առել»,- լրագրողներին ասել է Ստոլտենբերգը։

«Ուկրաինան ի վիճակի է հաղթել այս պատերազմում։ Ուկրաինացիները խիզախորեն պաշտպանում են իրենց հողը», – ասել է նա և կոչ արել ՆԱՏՕ-ի երկրներին շարունակել և ավելացնել ռազմական աջակցությունն Ուկրաինային: