Թուրքերի մեծ մասը խնդրում է արգելափակել Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Չավուշօղլու

Մանրամասներ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի բնակիչների մեծ մասը կառավարությունից պահանջում է արգելափակել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ վարած քաղաքականության պատճառով, փոխանցում է РИА Новости-ն։

Թուրքիան հետևում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության գործընթացին և առայժմ չի կարող դրականորեն նայել դրան, ավելի վաղ հայտարարել էր նախագահ Էրդողանը։

«ՆԱՏՕ-ն առաջին հերթին դաշնակիցների ռազմաքաղաքական դաշինք է: Ֆինլանդիան և Շվեդիան բացահայտորեն աջակցում են ՔԱԿ-ին, որը ահաբեկչական հարձակումներ է իրականացնում Թուրքիայի վրա, մեր զինծառայողը մահացել է հենց երեկ: Թուրքիայի ժողովրդի մեծ մասը խնդրում է մեզ արգելափակել գործընթացը»,- լրագրողներին ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան սկսեցին խոսել իրենց երկարաժամկետ չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին։ Դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը պնդեց, որ դաշինքը ուրախ կլինի տեսնել Ֆինլանդիան և Շվեդիան իր շարքերում։