ՆԱՏՕ-ի սահմանները կհասնեն Սանկտ Պետերբուրգի արվարձաններ. Ռուսաստանը զզվեցրել է աշխարհին, Մոսկվայի սպառնալիքները ոչ մեկին չեն հետաքրքրում

Մանրամասներ

1

«Ռուսաստանը վերջնականապես զզվեցրել է ամբողջ աշխարհին, Մոսկվայի սպառնալիքներն այլևս ոչ մեկին չեն հետաքրքրում: ՆԱՏՕ-ի սահմանները կհասնեն Սանկտ Պետերբուրգի արվարձաններ…»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխաիլ Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ այսպես կարելի է դիվանագիտական ​​լեզվից սովորականի վերածել Ֆինլանդիայի նախագահի և ՌԴ նախագահի զրույցը, տեղեկացնում են ուկրաինական զլմ-ները։ «Բարի գալուստ նոր իրականություն, պարոն Պուտին»,- ընդգծել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։

Այսօր Ֆինլանդիայի նախագահը զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, որի ընթացքում ասել է, որ Ֆինլանդիան շուտով կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։