Հիմա քննարկում են մեզ մանդատներից զրկելու հարցը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ես խորհրդարան վերադառնալու եմ, այս պահին իմ մասին եմ ասում, որովհետև «Հայաստան» դաշինքում ամբողջական որոշում չունենք, բայց խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաաղթելյանը։

«Հիմա քննարկում են մեզ մանդատներից զրկելու հարցը, հումորով ենք վերաբերում այդ հարցին, մենք ժողովրդի կողմից ունենք մանդատ՝ ժողովրդի օրակարգը սպասարկելու համար։ Այսօր այդ օրակարգը փողոցում է, մենք փողոցում ենք, եթե այդ օրակարգը լինի խորհրդարանում, մենք կլինենք խորհրդարանում։ Մեկ մանդատ ունենք մենք՝ սպասարկել ժողովրդի պահանջը և գնում ենք այդ ճանապարհով։ Մի քանի ամիս խորհրդարանում մեր ամբողջ գործիքակազմով սպասարկել ենք մեր ժողովրդի պահանջը և օրակարգը, հետո այս օրակարգը թելադրել է դուրս գալ փողոց»,- ասաց Սաղաթելյանը։