Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպել․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հերքում է

Մանրամասներ

1

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, երեկ չեն հանդիպել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

«Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրել էր, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները հանդիպել են, երկար զրուցել ապագա վարչապետի թեկնածուի ու պայքարի հետագա ընթացքի շուրջ և ընդհանուր հայտարարի եկել:

«Ապատեղեկատվություն է: Չի եղել նման հանդիպում: Եթե նույնիսկ նախօրեին այդպիսի հանդիպում տեղի ունենար, ապա այն հասկանալիորեն չէր կարող վճռել «Դիմադրություն» շարժման հետագա ճակատագիրը»,– ասված է մեր հարցման պատասխանում: