Կոտայքի մարզում բախվել են Mitsubishi-ն ու տրակտորը, կան վիրավորներ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Այսօր` մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Զորավան-Արագյուղ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 61-ամյա Տոլիկ Դ-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենան և 53-ամյա Սեյրան Պ-ի վարած «ՔԱՏ» մակնիշի տրակտորը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Տոլիկ Դ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 69-ամյա Սամվել Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: