Անի Հովսեփյանը երկրորդ հաղթանակը տոնեց Թուրքիայում

Մանրամասներ

1

70 կգ քաշային Անի Հովսեփյանը երկրորդ հաղթանակը տոնեց Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ «Մեր մարզուհին այս անգամ մրցեց Ճապոնիան ներկայացնող Արիսա Տուբասայի հետ ու կրկին հաղթեց մեծ առավելությամբ:

Բոլոր 3 ռաունդներում Անին ուներ առավելություն, և մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին նրան»,– նշված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Անի Հովսեփյանը նոկաուտով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցչին:

Նշենք, որ Հայաստանի կանանց բռնցքամարտի թիմում, բացի Անի Հովսեփյանից, ընդգրկված են նաև Գայանե Տեր–Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ)։