ԱՄՆ-ը չի փոխի Եվրոպայում իր մշտական ներկայության ուժերի թիվը. Պենտագոն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ֆոնին Եվրոպայում ԱՄՆ մշտական ռազմական ներկայության թվաքանակի փոփոխություն մոտ ապագայում չի սպասվում՝ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրամայել է առաջիկա ամիսներին ռոտացիայի շրջանակներում Եվրոպայում տեղակայել ավելի քան 10 հազար ամերիկացի զինծառայողների:

Քիրբին ընդգծել է, որ նրանք չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին: