Հնդկաստանն արգելել է ցորենի արտահանումը

Մանրամասներ

Հնդկաստանը ժամանակավորապես արգելել է ցորենի արտահանումը՝ փորձելով զսպել տեղական գների աճը, հայտնում է Hindustan Times-ը:

Երկիրը, որն աշխարհում ցորենի երկրորդ արտադրողն է, ապրիլին գրանցել էր ցորենի գների ամենաբարձր ցուցանիշը վերջին տասը տարվա ընթացքում, ինչը մտահոգություն է առաջացնում:

«Ցորենի արտահանումն արգելված է, որոշումն ուժի մեջ է մտնում  անհապաղ…», - ասվում է Արտաքին առեւտրի գլխավոր տնօրինության (DGFT) ուրբաթ երեկոյան տարածված հաղորդագրության մեջ:

Ընդ որում, նշվում է, որ ցորենը կարտահանվի կառավարության կողմից այլ երկրներին տրված թույլտվության հիման վրա՝ պարենային անվտանգության կարիքները բավարարելու համար։