Իրանը նորից ակտիվանում է, պահանջում է ռուսներից դադարեցնել միջանցքի կառուցումը․ Իրոք որ` փրկին... Արթուր Դանիելյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Արդեն մոտ մեկ ամիս տևող «ընդդիմության» այս «պայքարն» արդեն շատ լուրջ ձեռքբերում է ապահովել Հայաստանի համար, ու սա ասում եմ առանց որևէ հեգնանքի:

Վստահ եմ բոլորդ քաջատեղյակ եք, որ Հայաստանում, մինչև բոլորովին վերջերս, շատ ակտիվորեն կառուցվում էր «Նախիջևանյան միջանցք» կոչեցյալը, այնպես, ինչպես բոլորդ գիտեք, թե ով էր Քարագլխի հանձնման հրամանը տվել, և ինչպես էր դադարեցվել զորքի լրահամալրումը պատերազմի ժամանակ: Չեք կարող չիմանալ, քանի որ մեր «անաչառ», «անկաշառ» ու «սկզբունքային» ԶԼՄ-ները մեռան այս և բազմաթիվ այլ զարհուրելի փաստերի մասին գրելով (իսկ սա բնական է հեգնանք էր):

Այո´, միջանցքը կառուցվում էր Արաքս գետի հովտի ողջ երկայնքով ու անցնում էր Հանդ-Ծավ գյուղերով: Շինարարությունը վերահսկում էին ռուս զինվորականները և Մոսկվայից պարբերաբար ժամանող պաշտոնյաները: Սակայն, մոտ 3 օր առաջ աշխատանքները դադարեցվել են և դադարեցվել են Իրանի կոշտ պահանջի պատճառով:

Իրանը բնական է ի սկզբանե դեմ է եղել միջանցքին և անընդհատ նշել է, որ թույլ չի տա իր հյուսիսային հարևանների սահմանների վերաձևում: Անցած տարի այս օրերին, երբ Ադրբեջանն ակտիվ առաջանում էր Սյունիքում և Գեղարքունիքում, մի խումբ Իրանցի գեներալներ ժամանեցին Հայաստան և այցելեցին խնդրահարույց վայրերը: Գեներալների ժամանման օրը Կրեմլի արտակարգ և լիազոր դեսպանը հայոց տեղեկատվական դաշտում՝ «Գռապառակ» ոռաթերթը, հոդված է տպում, որում ասվում է, որ 44 օրյա պատերազմ ժամանակ Իրանը 160 հայ զինվոր է գերևարել, որպեսզի ծախի Հայաստանի վրա: Սրանից զատ ևս մի քանի կանալով մոսկվայահպատակ հայ «փրկիչներն» իրանական կողմին տեղեկացնում են, որ իրենց օգնությունը Հայաստանում անցանկալի է: Քանի որ Հայաստանում քաղաքական վիճակն անկայուն էր, և կար հավանականություն, որ այդ «փրկիչները» վաղը մյուս օր կարող են գալ իշխանության և լուրջ խնդիրներ ստեղծել Իրանի համար, Թեհրանը որոշեց հետ քաշվել:

Անցավ մեկ տարի, «փրկիչների» հերթական կրկեսը տապալվեց ու ակնհայտ դարձավ, որ նրանք որևէ շանս չունեն Հայաստանում իշխանության գալու: Սա տեսնելով` Իրանը նորից ակտիվանում է, պահանջում է ռուսներից դադարեցնել միջանցքի կառուցումը, Հայաստան է գործուղում էներգետիկայի նախարարին և պայմանավորվում ավելացնել գազի մատակարարման ծավալները և ընդլայլնել համագործակցությունը այդ ուղությամբ:

Չգիտեմ` դուք ոնց, ես շատ շնորհակալ եմ մեր «փրկիչներին»: Իրոք որ` փրկին...

Արթուր Դանիելյան