Սիրամարգերի հետ խոսիր. Սերգեյ Լավրովը կոպտել է լրագրողին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում կոպիտ է արտահայտվել լրագրողների հետ, որտեղ մայիսի 13-ին իր մասնակցությամբ կայացել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։

Հանդիպումից և Լավրովի ասուլիսից հետո Настоящее время հեռուստաալիքի թղթակիցը փորձել է զրուցել նախարարի հետ, երբ նա պատվիրակության հետ քայլելիս է եղել կառավարական նստավայրի ծառուղով։

Զրույցի ֆոնին լսվել են սիրամարգերի ձայներ, որոնք բնակվում են Տաջիկստանի կառավարության նստավայրի տարածքում։

Ի պատասխան լրագրողի՝ հարցազրույց տալու խնդրանքին՝ ՌԴ ԱԳ ղեկավարն ասել է. «Սիրամարգերի հետ խոսիր»: