Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող չեղարկվել մինչև Ուկրաինայի ամբողջական ազատագրումը. Մեծ Բրիտանիա

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները պետք է ուժի մեջ լինեն մինչև ռուսական ուժերի ամբողջական դուրսբերումը Ուկրաինայի ամբողջ տարածքից։

«Պուտինը խայտառակում է իրեն համաշխարհային ասպարեզում: Մենք պետք է երաշխավորենք, որ նա պարտություն կրի Ուկրաինայում, ինչը ի վերջո կզսպի նոր ագրեսիան», – ասել է Թրասը Գերմանիայում G7-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Թրուսը նաև ասել է, որ Ուկրաինայի դաշնակիցները պետք է լուծեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը, և որ նրանք պետք է «ավելի արագ ու ավելի հեռուն գնան»՝ աջակցելով Ուկրաինային նրա պայքարում:

«Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու լավագույն միջոցն այն է, որ նա կարողանա պաշտպանել իրեն: Սա նշանակում է Ուկրաինային հնարավորություն տալ ստանալու ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան զենքեր», – ասաց նա: